Radar Armenia
79.5K subscribers
12.5K photos
8.6K videos
64 files
16K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 Գիշերը հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ էլեկտրամոբիլը։ ▫️Տուժածներ չկան։
🟨 Ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով:

ՔԿ/ ©️Radar Armenia
Radar Armenia
🟨 Ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով: ՔԿ/ ©️Radar Armenia
🟨 Քիչ առաջ տեղեկացանք, որ հրկիզվել է ընդդիմադիր ավագանու անդամին պատկանող ավտոմեքենան։ Քաղաքական տարաձայնություններից անկախ՝ նման արարքներն անթույլատրելի են և պետք է դառնան մանրակրկիտ ու օբյեկտիվ քննության առարկա։

Դատապարտում ենք տեղի ունեցածը և շահագրգռված ենք, որպեսզի մեղավորները բացահայտվեն և օրենքով սահմանված կարգով ենթարկվեն խստագույն պատասխանատվության։

Երևանի ավագանու «ՔՊ» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյան
🟨 Անձը մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է տելեգրամով տարածել. նա կալանավորվել է:

▫️
Անորոշ անձանց առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը և դիտելու ցանկություն հայտնած օգտատերերին նամակագրության միջոցով ուղարկել դրանք:

ՔԿ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մասուդ Փեզեշքիանը կարող է ստանձնել միջնորդի դեր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում։

Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հանցավոր ճանապարհով ձեռք բերված 24 միլիոն 798 հազար եվրոն Միքայել Մինասյանը և նրա հանցակիցներն օրինականացրել են արտերկրում գրանցված կազմակերպության, բաժնեմասեր, բաժնետոմսեր, անշարժ գույք ձեռք բերելու եղանակով:
 
▫️Նկարագրված եղանակով ձեռք են բերվել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը:
 
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ը:

Սթիվ Ուիթքոֆֆ
🟨 Խորհրդարանը քննարկում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը:

▫️ԱԺ «ՔՊ» խմբակցությունը թեկնածու է առաջադրել Արմենուհի Հարությունյանին: 
🟨 Այսօր ԵՄ-ն կհայտարարի 2027 թ. վերջին ՌԴ-ից գազի և LNG-ի ներկրումը փուլ առ փուլ արգելելու պլանների մասին:

▫️Նախատեսվում է նաև արգելել ՌԴ-ի հետ նոր գազային համաձայնագրերը:

Reuters
🟨 Բրազիլիան իրեն միջնորդ է առաջարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում։

O Globo
🟨 Պատրաստակամություն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց:

«Պատիվ ունեմ» խմբակցություն
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 🟧 «Ռուսական համայնք» նեոնացիստական շարժման ներկայացուցիչները ներխուժել են Լենովոյի շրջանում ապրող հայի տուն:

▫️Բռնկված հրդեհից հետո բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի 37-ամյա քաղաքացու դի, իսկ պատուհանի տակ՝ ծանր վիճակում գտնվող 24-ամյա աղջիկ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%:

▫️ՀՀ ԿԲ կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.25%,
🟨 Քվեարկության առաջին փուլում Ֆրիդրիխ Մերցը չի ընտրվել Գերմանիայի կանցլեր։

▫️ՔԴՄ/ՔՍՄ պահպանողական դաշինքի թեկնածուին չի հաջողվել ստանալ Բունդեսթագի պատգամավորների անհրաժեշտ 316 ձայները:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Օրվա բոցը

▫️Ես միջանցքով անցնում էի, և պարոն Մամիջանյանը մնաց առանց տեսախցիկի և բարձրախոսի, իսկ ճեպազրույցն ավարտվեց:

▫️Նույնիսկ ձեր հարցազրույցը, ուր դուք խոսում եք վարկանիշներից և հարյուր հազարներից, տևելու է այնքան մինչև ես ճաշարանից դեպի իմ աշխատասենյակ քայլեմ:

Ալեն Սիմոնյան
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Հակոբ Արշակյանը նկատողություն արեց Թագուհի Թովմասյանին և անջատեց խոսափողը:
Radar Armenia
🟨 Հակոբ Արշակյանը նկատողություն արեց Թագուհի Թովմասյանին և անջատեց խոսափողը:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ես կյաժ չեմ, ես սպիտակ եմ: Տիկին Թովմասյան, դուք իմ սև մազերն էլ եք տեսել, ալեխառն էլ եք տեսել, սպիտակն էլ տեսնում եք, դա անցած ուղի է:

Անդրանիկ Քոչարյանը՝ իր ու լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջև տեղի ունեցած միջադեպի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նպատակով Թագուհի Թովմասյանի ելույթի մասին։
🟨 Հունաստանում Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ:

▫️Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ ՊՆ
Radar Armenia
🟨 Պատրաստակամություն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց: «Պատիվ ունեմ» խմբակցություն
🟨 Եթե Հայաստան դաշինքը առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք դրան կմիանանք:

ԱԺ «Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Մայիսի 𝟗-ին՝ ժամը 𝟏𝟗:𝟒𝟓-ին, համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ միասին տոնելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 𝟖𝟎-ամյակը:

▫️Երեկոյի ընթացքում կհնչի Դմիտրի Շոստակովիչի հաղթական 7-րդ սիմֆոնիան` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:

▫️Միջոցառման գլխավոր աջակիցն է Երևանի քաղաքապետարանը:

Երևանի քաղաքապետարան