Radar Armenia
81.6K subscribers
13.3K photos
9.8K videos
64 files
16.8K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։

▫️Բայրամովը և Ֆիդանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները։
👎130
🟨 2021-ին քաղաքապետարանի միջանցքներում դեռ պտտվում էին փաստաթղթերով լցված սայլակներ։ Իսկ այսօր Երևանը դարձել է ժամանակակից, թվային և բնակիչների կարիքներին արագ արձագանքող քաղաք։

Ինչպե՞ս ենք մենք դա անում․

▫️Ստեղծել ենք «Ակտիվ Քաղաքացի» հարթակը՝ մասնակցային կառավարման նոր գործիք, որն ապահովում է թափանցիկություն ու հաշվետվողականություն։

▫️Գործարկել ենք Էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակը․ այստեղ քաղաքացուն հասանելի են իր պարտքերի, թույլտվությունների և նամակագրության բոլոր տվյալները՝ մեկ տեղում։

Բայց սա միայն առաջին շերտն է։ Մենք ավտոմատացրել ենք ներսում ընթացող աշխատանքները և հիմնել միավորված GIS համակարգը, որը թույլ է տալիս կառավարման բոլոր մակարդակներում օգտագործել իրական ժամանակում թարմացված տարածական տվյալներ։

▫️Այսօր արդեն 12 վարչություն աշխատում է GIS-ի վրա՝

🗑 աղբամանների և աղբատարների մոնիթորինգ,
🏗 քաղաքաշինական պլանավորում 3D մոդելներով,
🚌 տրանսպորտի երթուղիների օպտիմալացում,
🌿 կանաչ տարածքների խելացի ոռոգում և շատ ավելին։

Մեր այս աշխատանքը, որն իրականացրել ենք մոտ 6 ամսում, միջազգային գնահատանքի արժանացավ․
2025-ին Երևանը, GEOVIBE-ի հետ միասին, ստացավ SAG մրցանակը՝ Esri համաշխարհային GIS համաժողովում։

Մեր հաջորդ քայլը Երևանի թվային երկվորյակի ստեղծումն է՝
▫️Օդային,
▫️Գետնային,
▫️Ստորգետնյա տվյալներով, որոնք թույլ կտան մոդելավորել իրական սցենարներ և կայացնել ավելի խելացի որոշումներ։

Մեր տեսլականը․ Երևանը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլ նաև՝

Թվային,
Ճկուն,
Տվյալահենք,
Բաց նորարարների ու ստեղծարարների համար։

Տիգրան Ավինյան
👍141👎54
🟨 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Եղանակը Երևանում հուլիսի 26-ին՝

🌖 Ցերեկ +33 +35
🌗 Երեկո +27 +29
🌘 Գիշեր +22 +24

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍34👎2
🟨 Քամու և անձրևի հետևանքով 33 արտակարգ դեպք է գրանցվել Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում ու Երևանում։

▫️Տապալվել են ծառեր, վնասվել տանիքների թիթեղներ, բնակարանի պատուհաններ, այրվել էլեկտրական սյուներ և մալուխներ, ջրալցվել են նկուղներ, անձրևաջրերի մեջ արգելափակվել են ավտոմեքենաներ։

ՆԳՆ փրկարար ծառայություն
👎74
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իրանի Զահեդան քաղաքի դատարաններից մեկի շենքի վրա զինված հարձակում է տեղի ունեցել։

▫️Միջադեպի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
👎76👍5
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երեկ մասնակցեցի Սևան ստարտափ սամմիթին, որտեղ պատմեցի Երևան քաղաքի թվային վերափոխման մասին:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍97👎90
🟨 Երևանի քաղաքապետարանը հայտարարում է բաց մրցույթ՝ մետրոյի «Սուրմալու» նոր կայարանի տեխնիկատնտեսական ուսումնասիրության և Քրիստափորի կամրջի վերականգնման համար։

Երևանի քաղաքապետարան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍104👎26
🟨 «Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ։

▫️Նման հրապարակումներում արտացոլված «տեղեկություններն» իրականության հետ որևէ աղերս չունեն և մեր կողմից գնահատվում են որպես ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հիբրիդային պատերազմի մաս։

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍177👎27
🟨 Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումն արդիական չէ։ Երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներն այժմ շարունակվում են։

▫️Մնացել են միայն մի քանի վիճելի հարցեր, ինչը բավականին բնական է։

Հիքմեթ Հաջիև
👍106👎51
🟨 Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։

Նիկոլ Փաշինյան
👍159👎84
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը` Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ, առաջին անգամ կատարեց Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը՝ «Խաղիկներ», որը ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով:

Երևանի քաղաքապետարան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍145👎9
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի չեմպիոն։
👍363👎2
🟩 Հրաձիգներ Գոռ Խաչատրյան-Հովհաննես Մարգարյան-Հայկ Մինասյան եռյակը վազող թիրախ նորմալ վազք ձևում դարձել է Եվրոպայի չեմպիոն։

▫️Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը՝ արծաթե մեդալակիր։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍268👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Խոսրովի արգելոցում ժամը 14։20-ին բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Հրդեհաշիջմանը ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ:
👍171👎3
🟨 Հենց նոր զրուցեցի Կամբոջայի վարչապետի և Թաիլանդի վարչապետի պաշտոնակատարի հետ։ Զրուցել ենք պատերազմը դադարեցնելու մասին։

▫️Թաիլանդը և Կամբոջան ցանկանում են անհապաղ հրադադար և խաղաղություն։ Շուտով կտեսնենք։

Դոնալդ Թրամփ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎84👍26
🟩 Կանանց Հայաստանի Մ18 բասկետբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի եզրափակչում է։
👍217👎2
🟨 Դեռևս չպարզված հանգամանքներում՝ ժամը 21:30-ի սահմաններում, Բարեկամության մետրոյի մոտակայքում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիներն սպասարկող տրանսպորտային միջոցները։

▫️Վթարի հետևանքով կան նախնական թեթև մարմնական վնասվածքներ ստացած ուղևորներ, որոնք տեղափոխվել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ։

«Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյան

Լուսանկարը` Shamshyan•com
👎106👍1
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում հուլիսի 27-ին՝

🌖 Ցերեկ +34 +36
🌗 Երեկո +28 +30
🌘 Գիշեր +22 +24

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍22👎4
🟨 Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը։

ՄԱՆՐԱՄԱՍՆ
👍178👎11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թուրքիայում ռեկորդային շոգի պատճառով մի քանի օր է՝ անտառային հրդեհներ են մոլեգնում, որոնք մի շարք նահանգներում արդեն մոտենում են բնակելի թաղամասերին։

▫️Հազարավոր բնակիչներ տարհանվել են, 10 հրշեջ է զոհվել։
👍104👎34